Լրահոս

29.01.2023 14:15


Երևանում բախվել են BMW X5-ն ու «06»-ը, «06»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «X5»-ն էլ բախվել է գազատար խողովակին

Երևանում բախվել են BMW X5-ն ու «06»-ը, «06»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «X5»-ն էլ բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են BMW X5 և VAZ 106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել նշված վայրում գառներ պահող քաղաքացու տարածքում, իսկ X5-ն էլ բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը։ Վթարի հետևաքով 06-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, երիտասարդ տղայի կողմից մեծ դժվարությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են BMW X5-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված «06»-ի վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը