Աշխարհ

30.01.2023 15:44


Պակիստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Պակիստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Պակիստանի Փեշավար քաղաքում տեղակայված մզկիթում պայթյուն է եղել, ինչի հետևանքով առնվազն 25 մարդ մահացել է, ավելի քան 120-ն էլ տուժել են։ Տեղեկությունը հայտնում է Geo TV հեռուստաալիքը` վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին և բժիշկներին։

«Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունի հետևանքով 25 մարդ մահացել է, ավելի քան 120–ն էլ հիվանդանոց է տեղափոխվել։ Բժիշկների խոսքով` ավելի քան 10 տուժածի վիճակը ծայրահեղ է»,-տեղեկացնում է հեռուստաալիքը։

Պայթյունն իրականացրել է մահապարտ–ահաբեկիչը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը