Աշխարհ

30.01.2023 16:57


Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի

Շաբաթ երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտնել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդիյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր 1075 տուժածի մասին։

«Վերջին տվյալներով Խոյ քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ»,-ասել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը