Լրահոս

31.01.2023 11:36


10-օրյա հարկադիր արձակուրդից հետո Արցախի ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվել են (տեսանյութ)

10-օրյա հարկադիր արձակուրդից հետո Արցախի ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվել են (տեսանյութ)

10-օրյա հարկադիր արձակուրդից հետո Արցախի հանրակրթական բոլոր դպրոցներում վերսկսվել են դասերը։ Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցի բակում կրկին երեխաներին դպրոց ուղեկցող ծնողներն են ու դասարան շտապող աշակերտները։

Ուսումնական գործընթացի վերսկսման առաջին օրը դպրոց հաճախող աշակերտների թիվը սպասվածից ավելին էր։ Արցախում ուսումնական գործընթացը վերսկսվել է բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերում, 1-12-րդ դասարաններում, արտադպրոցական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Նախադպրոցական խմբերում սակայն ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առանց սննդի՝ առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 13-ը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը