Քաղաքական

31.01.2023 19:40


Հայերն ապրում են մի տարածաշրջանում, որտեղ ոչ ոք նրանց հանգիստ չի թողնի. Եվգենի Սատանովսկի (տեսանյութ)

Հայերն ապրում են մի տարածաշրջանում, որտեղ ոչ ոք նրանց հանգիստ չի թողնի. Եվգենի Սատանովսկի (տեսանյութ)

Ռուսաստանցի արևելագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտական ​​կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկին լիտվացի լրագրող Այնիս Պետկուսին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ իրավիճակի վերջին սրացումը, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության թեմային և վերլուծել դրա հնարավոր հեռանկարները Հայաստանի համար:

«Հայաստանը, բացի Ֆրանսիայից, Եվրոպայում որևէ մեկին չի հետաքրքրում, և դա էլ այն պատճառով է, որ երկրում կա մեծ հայկական սփյուռք, և նախագահը, ով վերընտրվելու կարիք կունենա, միշտ հայացքը կուղղի դեպի այս կողմ, ի դեպ, նույնը վերաբերում է ԱՄՆ-ին: Անդրկովկասում մեծ դեր է խաղում ԱՄՆ-ն, իսկ եվրոպացի քաղաքական գործիչների դերը կայանում է նրանում, որ Կասպից ծովի մոտ անվերջ «վազվզեն» և Ադրբեջանին «ոսկե սարեր խոստանան», եթե թուրքմենական գազը մի կերպ հասնում է Եվրոպա:

Մյուս կողմից, ամերիկացիներին անհրաժեշտ է «պայթեցնել Անդրկովկասը», դուրս մղել Ռուսաստանին այնտեղից, ու անել նույնը Ասիայում, Ղազախստանում և նույնիսկ Եվրոպայում։ (...)

Հայերն ապրում են մի տարածաշրջանում, որտեղ ոչ ոք նրանց հանգիստ չի թողնի, իսկ ժամանակին ռուսական, իրանական և թուրքական կայսրությունների հավերժական պատերազմները հայերին հանգստության և գոյատևման հնարավորություն տվեցին։ Այսօր ԽՍՀՄ-ը չկա, ու Ղարաբաղի հայերի կամ Հայաստանի ֆիզիկական գոյության երաշխիքը, ոչ որպես թուրքական վիլայեթ, ռուսներից բացի ոչ ոք հաստատ չի տա»։

Մանրամասները՝ տեսանյութում 8:00/ 33:15 կետերից:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը