Լրահոս

02.02.2023 10:18


Խոշոր հրդեհ` Ջերմուկում, այրվել է մոտ 300 հակ անասնակեր և անասնագոմի մի հատված

Խոշոր հրդեհ` Ջերմուկում, այրվել է մոտ 300 հակ անասնակեր և անասնագոմի մի հատված

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում՝այրվում է տանիքի փայտյա կառուցատարները, տանիքում պահեստավորված անասնակերը։

Այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտ 500 քմ անասնագոմ։

Այս խորագրի վերջին նյութերը