Լրահոս

06.02.2023 21:16


Արարատի մարզում բախվել են Mercedes-ը և Honda-ն․ տղամարդը մահացել է, կինն ու որդին հիվանդանոցում են

Արարատի մարզում բախվել են Mercedes-ը և Honda-ն․ տղամարդը մահացել է, կինն ու որդին հիվանդանոցում են

Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։

3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mercedes-ից և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը, «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, մահացածը հայրն է, վիրավորները՝ կինն ու նրանց տղան։

Այս խորագրի վերջին նյութերը