Աշխարհ

12.02.2023 17:10


Թուրքիայում երկրաշարժի զոհ են դարձել սիրիահայ ընտանիքի 3 անդամներ

Թուրքիայում երկրաշարժի զոհ են դարձել սիրիահայ ընտանիքի 3 անդամներ

Թուրքիայի հարավում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի հետևանքով Ալեքսանդրեթում զոհվել են Սիրիահայ Մեսրոպյան ընտանիքի երեք անդամները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։

«Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնամարզական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ»,-գրել է «Գանձասար»-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Այս խորագրի վերջին նյութերը