Աշխարհ

13.02.2023 14:54


Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ հայտնի են նրանց անունները (տեսանյութ)

Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ հայտնի են նրանց անունները (տեսանյութ)

Սիրիայի և Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 13 հայ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նրանցից 11-ը զոհվել են Թուրքիայում։ Հովհաննես Ալեքսանյանն ընթերցեց նրանց անունները։

«Թուրքիայի Մալաթիա քաղաքում ունենք չորս զոհ՝ Սամիթ Թաբաշ, Աիդա Թաբաշ, Ալեքս Թաբաշ և Մարիամ Քարաթաշ։ Իսքենդերունում ունենք մեկ զոհված ընտանիք, անդամներն են՝ Դշխուն Մեսրոպյան, Արմիկ Մեսրոպյան, Մեսրոպ Մեսրոպյան և Պայծառ Սիլահլի։ Անտիոքում զոհվել է Անտուան Հորոսը, Տիգրանակերտում՝ երգչուհի Զիլան Տիգրիսը, նա արդեն հուղարկավորվել է և Ադըյամանում զոհվել է Յոհաննա-Կարոլինա Կապը, որն էքսկուրսավար էր»։

Հալեպում պաշտոնական զոհերի թիվը դեռ երկուսն է։ Զոհվել են Միրնա Թեքեճյան և որդին՝ Ալպեր Թեքեճյանը։

Ալեքսանյանը հավելեց, որ հայ վիրավորներ ևս կան։ Նրանց մի մասը դեռևս շարունակում է բուժում հիվանդանոցներում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը