Լրահոս

29.09.2011 13:21


Ըստ ՀՅԴ–ականի՝ առաջինը սխալվեց ՀԱԿ–ը

Ըստ ՀՅԴ–ականի՝ առաջինը սխալվեց ՀԱԿ–ը

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի կարծում, որ հրաժարական տալու հարցում ՀԱԿ–ի ճնշումը Սերժ Սարգսյանի վրա մեծ է։

–Երբ դու պահանջում ես արտահերթ ընտրություններ և միևնույն ժամանակ ասում, որ մաքսիմալիստ չես և պատրաստ ես զիջել, պիտի բարի լինես բացատրել՝ որ հարցում ես պատրաստ զիջել՝ արտահերթ ընտրություններ մինչև Նոր տարի՞, թե՞, օրինակ, մինչև փետրվարի 18 կամ մարտի 6։ Որտե՞ղ ես զիջում։ Հենց որ ասացիր այդ զիջման մասին, դե հիմա կտեսնես, թե մյուս հանրահավաքին քանի հոգի կգա,–ասել է Վ. Հովհաննիսյանը։

Նա նաև հավելել է, որ հիմա մեր հասարակության մեջ ով ասես՝ իրեն հռչակում է քաղբանտարակյալ՝ ընդգծելով, որ երբեք չի նշել, որ ինքը քաղբանտարկյալ է։ ՀԱԿ–ը խուլիգանության հոդվածով դատապարտված մեկին հայտարարել է քաղբանտարկյալ և պատանդ ընկել դրա ձեռքում։

–Այդ տեսակի բանակցությունները, որ տեղի էին ունենում ՀԱԿ–ի և իշխանության միջև, մի հատկանիշ ունեին՝ ով առաջինը կսխալվի։ Առաջինը սխալվեց Հայ ազգային կոնգրեսը,–եզրափակել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը