Քաղաքական

17.02.2023 14:10


Փաշինյանը առանց պատերազմի գենոցիդ է անում, մնալու ենք այստեղ մինչև մեռնենք. ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացի

Փաշինյանը առանց պատերազմի գենոցիդ է անում, մնալու ենք այստեղ մինչև մեռնենք. ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացի

«Գիշերը պագրիշկա ենք վառել, որ չսառեն մեռնեն բարուրի երեխաները»: Այս մասին ասաց ՊՆ նախկին վարչական համալիրից տեղահանված և դրսում գիշերած անձանցից մեկը:

Քաղաքացին նշեց՝ մինչև վերջ մնալու են այդտեղ, և հարցին՝ վերջը որն է, պատասխանեց՝ մինչև մեռնենք իրենց ձեռքով:

«Հանրակացարան են առաջարկում մի քանի օրով, որտեղից ազատամարտիկներին են հանում, թափում դուրս»,-ասաց նա և դիտարկմանը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասել են, որ առանձին իրենց համար հանրակացարան կհատկացնեն, պատասխանեց. «Հայաստանում տենց հանրակացարան գոյություն չունի»:

«Ես Արցախի բնակիչ եմ, 40 հազար գումար էին հատկացնում ամսական, դա կտրեցին, որովհետև ստեղ եմ բնակվում: Մի հատ 10 մլն-անոց սերտիֆիկատ են տվել, որ բանկ մտնում ենք, ասում են էդպիսի բան չկա: Բանկն իր տոկոսը պահում է, կանխավճար է ուզում, տակը մնում են կոպեկներ, ես դրանով հավաբուն չեմ կարողանա առնել: Սա նվիրում եմ Փաշինյանին: Ինքն առանց պատերազմի գենոցիդ է անում, թուրքի պլանն է կատարում»,-ասաց քաղաքացին:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը