Քաղաքական

18.02.2023 18:54


Ինչի՞ մասին են Մյունխենում խոսել Փաշինյանն ու Ալիևը. մանրամասներ եռակողմ հանդիպումից (տեսանյութ)

Ինչի՞ մասին են Մյունխենում խոսել Փաշինյանն ու Ալիևը. մանրամասներ եռակողմ հանդիպումից (տեսանյութ)

Մյունխենում ավարտվել Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության»,–ասված է հաղորդագրությունում։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:

Այս խորագրի վերջին նյութերը