Կարծիք

20.02.2023 11:02


Պետք է հավատալ հաղթանակին (լուսանկար)

Պետք է հավատալ հաղթանակին (լուսանկար)

ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Ուղիղ 35 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 20-ին ղարաբաղյան շարժումը հասավ Հայաստան։ "Ղարաբաղ" կոմիտեն՝ Իգոր Մուրադյանի ղեկավարությամբ, Երևանում առաջին ցույցը կազմակերպեց։ Այդ օրն այսօրվա պես հիշում եմ։ Մթնոլորտը, միասնությունը, պայքարի ոգին, վճառականությունը․․․ Հետո եղավ առաջին բախումը Խրամորթում, որտեղից թուրքերը գլխապատառ ճողոպրեցին, հետո Սումգայիթը, "Կոլցո" գործողությունը, Գետաշենի ու Շահումյանի գյուղերի վրա հարձակումներն ու հայաթափումը, Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի գնդակոծումը, Արցախի ու Հայաստանի բլոկադան։ Ու երբ, թվում էր, թե էլ հույս չկա, ազգը բռունցքվեց ու հաղթանակներ կերտեց։ Ազատագրվեցին Շուշին, Բերձորը, Քարվաճառը, Կովսականը, Մեխակավանը, Սանասարը, Ակնան․․․․․

Հիմա էլի ծանր օրեր ենք ապրում։ Հարվածի տակ է հայոց հայրենիքի ոչ միայն արցախյան հատվածը, այլ ողջ արևելյան սահմանը՝ Տավուշից մինչև Սյունիք։ Ոսոխը չի ուզում անգամ Լեռնային Ղարաբաղ անունը լսել։ Թվում է, թե հույս չկա՝ աստված ու մարդիկ հայ ազգից երես են թեքել։ Նույնն էր 92-ի սկսզբինԼ Բայց եղավ հաղթանակ ու էլի կլինի հաղթանակ։ Բայց, դրա համար պետք է հավատալ հաղթանակին։

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը