Քաղաքական

23.02.2023 20:19


Հրավիրյալ մասնագետներ, հայտնի լրագրողներ. մեկնարկել են Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական դասընթացները (տեսանյութ)

Հրավիրյալ մասնագետներ, հայտնի լրագրողներ. մեկնարկել են Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական դասընթացները (տեսանյութ)

Երևանում մեկնարկել են քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության հատուկ դասընթացները:

Տասն օրերի ընթացքում հայ լրագրողների համար դասախոսություններով հանդես կգան ռուս հայտնի լրագրողներ, խմբագիրներ, հաղորդավարներ և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի անվանի դասախոսներ: Լրագրողական վարպետությանը զուգահեռ մեծ ուշադրություն է հատկացվել նաև տնտեսական լրագրությանը, ինչի պակասը, ըստ Սողոմոնյանի Հայաստանում շատ է զգացվում: Սողոմոնյանը վստահեցնում է, որ սա առաջին փորձն է, բայց լինելու է շարունակական, պարզապես գուցե մի փոքր այլ տեսքով:

Նշենք, որ դասախոսություններով հանդես կգան ՌԲԿ-ի՝ վառելիքաէներգետիկ համալիր/արդյունաբերություն բաժնի խմբագիր Տիմոֆեյ Ձյադկոն, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, Միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, ՌԲԿ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովը, «Կոմերսանտ» թերթի առաջատար հարցազրուցավար Վլադիմիր Վյաչեսլավովիչ Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաալիքի, այնուհետև՝ ՌԲԿ-ի թղթակից Ալեքսանդր Ատասունցևը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Արշակյանը և Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը