Քաղաքական

25.02.2023 08:53


Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները հանդիպել են. ՌԴ խաղաղապահները ներկա են եղել

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները հանդիպել են. ՌԴ խաղաղապահները ներկա են եղել

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը