Աշխարհ

28.02.2023 12:29


Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով փակ հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով փակ հանդիպումը

Բաքվում սկսվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի դռնփակ հանդիպումը Ադրբեջանում այցով գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախարարները քննարկելու են երկրների միջեւ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային արդիական հարցեր։

Այսօր Լավրովը մասնակցելու է նաեւ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները XXI դարում. ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում» համաժողովին՝ Ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստի շրջանակում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը