Քաղաքական

02.03.2023 09:09


Արմեն Չարչյանի գործով նիստին հարցաքննվել է մեկ վկա և հայտնել, որ նրա ելույթը որևէ մեկի կամարտահայտման վրա ներազդեցություն չի ունեցել․ Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի գործով նիստին հարցաքննվել է մեկ վկա և հայտնել, որ նրա ելույթը որևէ մեկի կամարտահայտման վրա ներազդեցություն չի ունեցել․ Էրիկ Ալեքսանյան

Այսօր երկար ընդհատումից հետո կայացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատական նիստի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա, ով հստակ հայտնել է, որ Արմեն Չարչյանի կողմից 2021 թ-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ում բժշկական անձնակազմի առաջ ելույթ ունենալու ժամանակ պրոֆեսորն որեւէ մեկի ազատ կամքի արտահայտմանը ներազդեցություն չի ունեցել։ Իսկ Արմեն Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսեւորման անհրաժեշտության համատեքստում։ Հավելելով, որ նրանց կողմից Արմեն Չարչյանի խոսքն չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու եւ կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք։

Հասարակությանը տեղեկացնենք, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռեւս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։

Նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք»։

Այս խորագրի վերջին նյութերը