Լրահոս

27.04.2009 10:36


Թուրքիան կարող է հայտնվել երկընտրանքի առաջ

Թուրքիան կարող է հայտնվել երկընտրանքի առաջ

Ըստ Ադրբեջանական «zerkalo.az»-ի փոխանցմամբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողներին ներկայացրել է իր և Ադրբեջանի նախագահի միջև, ապրիլի 23-ի երեկոյան, կայացած հեռախոսազրույցի մանրամասները։ Գյուլը ասել է, որ զրույցը անցել է նորմալ մթնոլորտում, և երկկողմ հարաբերություններում սառեցման ոչ մի նշույլ չի կարող լինել։ «Մինչ օրս իրականացված մեր բոլոր քայլերը բխում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի շահերից։ Եթե մեր ծրագրերը իրականանան՝ դրանից կշահեն և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ ողջ Հարավայի Կովկասը»,-նշել է Գյուլը։  Մեկնաբանելով Գյուլի խոսքերը «zerkalo.az»-ը գրում է, որ Թուրքիան կամ պետք է սկսի իրագործել «Ճանապարհային քարտեզ» ծրագրի իրկանացումը, կամ էլ կատարի Ադրբեջանին տված իր խոստումը. այն է Թուրքիան կարող է հայտնվել, երկու անընդունելի պայմաններով երկընտրանքի առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը