Քաղաքական

03.03.2023 14:17


«Հայաստան» խմբակցությունը կազմել է Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագիծը

«Հայաստան» խմբակցությունը կազմել է  Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագիծը

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ խմբակցությունն արդեն կազմել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը և ուղարկում է շրջանառության:

Գնդակն այժմ իշխանության դաշտում է: ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությունն է այժմ որոշելու, թե ինչպես վարվել. թույլ տալ, որ իրենց նշանակած (ընտրած) դատավորը ամբողջ պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնավարի որպես «կասկածյալ» դատավո՞ր, թե՞ դիմեն Սահմանադրական դատարանին, որպես իրավասու բացառիկ մարմին, այս հարցը լուծելու համար: ՍԴ չդիմելու դեպքում այս հակասահմանադրական վիճակի պատաախանատվությունն ամբողջությամբ կմնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության վրա:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը