Քաղաքական

04.03.2023 17:31


Պետք է շատ ուշադիր հետևել, թե ով է իշխանության Հայաստանում․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Պետք է շատ ուշադիր հետևել, թե ով է իշխանության Հայաստանում․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Արևմուտքը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ իր սխեմայի շուրջ համաձայնություն կնքելու և իր ներկայությունն ուժեղացնելու նպատակով։

Այդ մասին ռուսական Առաջին ալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում ասել է ռուսաստանցի հայազգի քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը։

«Ընդհանուր առմամբ արդարացված է կանխատեսումը, որ պետք է շատ ուշադիր հետևել, թե ով է իշխանության նույն Հայաստանում։

Մենք այստեղ էյֆորիա էինք ապրում, թե նա մեր «ջահելն» է: Բայց նա մեր մարդը չէր հենց սկզբից: Այսինքն՝ մենք հսկայական խնդիր ունենք Հարավային Կովկասի հետ»,-ասել է Բաղդասարովը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը