Աշխարհ

17.03.2023 21:18


Ժիրինովսկու հայտնի կարմիր պիջակը 250 000 ռուբլով հանվել է աճուրդի (տեսանյութ)

Ժիրինովսկու հայտնի կարմիր պիջակը 250 000 ռուբլով հանվել է աճուրդի (տեսանյութ)

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հանրահայտ կարմիր պիջակը հանվել է աճուրդի, հայտնում է litfund.ru-ն։

Պիջակի մեկնարկային գինը 250 000 ռուբլի է։ Նշվում է, որ քաղաքական գործիչն այն բազմիցս կրել է Պետդումայի նիստերին։

«Լավ վիճակ, օգտագործման հետքեր։ Ներկայացված նմուշը Վլադիմիր Ժիրինովսկին նվիրել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնին՝ 2014 թվականի մայիսին «Պոլիտիկա» հեռուստահաղորդման եթերի ժամանակ»,-ասվում է նմուշի նկարագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը