Աշխարհ

20.03.2023 14:40


«Բարսելոնայի» ռեկորդային եկամուտը՝ «Ռեալի» դեմ խաղի տոմսերի վաճառքից (տեսանյութ)

«Բարսելոնայի» ռեկորդային եկամուտը՝ «Ռեալի» դեմ խաղի տոմսերի վաճառքից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման տոմսերի վաճառքից կատալոնական ակումբը ստացել է ռեկորդային եկամուտ՝ 8,2 միլիոն եվրո, հաղորդում է RAC1-ը։ Խաղին ներկա է եղել 95 հազար հանդիսական։ «Բարսելոնան» առաջին անգամ է տնային «Էլ Կլասիկոյի» տոմսերի վաճառքից ստացել այսքան գումար։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթել էր 2:1 հաշվով ավելացված ժամանակում կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի խփած գոլի շնորհիվ։

«Բարսելոնան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Ռեալին» գերազանցում է 12 միավոր։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը