Լրահոս

21.03.2023 10:23


Եղվարդ քաղաքում «Infiniti G35»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի գովազդային վահանակին

Եղվարդ քաղաքում «Infiniti G35»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի գովազդային վահանակին

Մարտի 21-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի գովազդային վահանակին, որը թեքվել և երկկողմանի փակել է երթևեկությունը․ տուժածներ չկան: Գովազդային վահանակը ավտոմեքենայի վրայից և երթևեկելի հատվածից հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը