Աշխարհ

22.03.2023 10:31


Բազմաթիվ երկրպագուներ Բուենոս Այրեսում հավաքվել են ռեստորանի մոտ, որտեղ ընթրել է Մեսսին (տեսանյութ)

Բազմաթիվ երկրպագուներ Բուենոս Այրեսում հավաքվել են ռեստորանի մոտ, որտեղ ընթրել է Մեսսին (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականը, որը նախորդ տարվա դեկտեմբերին հաղթել է Աշխարհի առաջնությունը, պատրաստվում է ընկերական խաղ անցկացնել Պանամայի ընտրանու հետ (մարտի 24):

Երկուշաբթի օրը թիմն առաջին մարզումն է անցկացրել Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո։

Այդ օրը երեկոյան թիմի ավագ Լիոնել Մեսսին ընտանիքի հետ ընթրելու է գնացել Բուենոս Այրեսի ռեստորաններից մեկում, սակայն թերագնահատել է իր ժողովրդականությունը։

Հաստատության շուրջ անմիջապես հավաքվել են հսկայական թվով մարդիկ, ովքեր ցանկացել են տեսնել իրենց կուռքին և վանկարկել նրա անունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը