Քաղաքական

22.03.2023 21:00


Երասխում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել

Երասխում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մարտի 22-ի ժամը 16:20-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը