Քաղաքական

25.03.2023 09:16


ԼՂ-ում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը»,–նշել են նախարարությունում։

Խաղաղապահները Ստեփանակերտում մարդասիրական ակցիա են իրականացրել և անապահով ու բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը