Աշխարհ

25.03.2023 15:47


ԱՄՆ-ում երկու բանտարկյալ բանտից փախել են ատամի խոզանակի միջոցով

ԱՄՆ-ում երկու բանտարկյալ բանտից փախել են ատամի խոզանակի միջոցով

ԱՄՆ-ում երկու բանտարկյալ բանտից փախել են ատամի խոզանակի միջոցով, գրում է Mothership-ը։ Սակայն ավելի ուշ հանցագործներին բռնել են նրբաբլիթների սրճարանում, ուր նրանք մտել էին սնվելու։

Հաղորդվում է, որ Առլի Նեմոն և Ջոն Գարզը մարտի 21-ին փախել են Վիրջինիայի բանտից։ Տղամարդիկ օգտագործել են ատամի խոզանակ, որին ամրացված է եղել մետաղական կոնստրուկցիա և աղյուսե պատում անցք են բացել։ Ազատության մեջ հայտնվելով՝ նրանք թաքնվել են անհայտ ուղղությամբ։

Բանտարկյալները հայտնաբերվել են բանտից 10 կմ հեռավորության վրա։ Տղամարդիկ գիշերը մտել են նրբաբլիթների սրճարան, սակայան սրճարանի աշխատակիցենրը ճանաչել են նրանց և ոստիկանություն կանչել։ Ոստիկանները ժամանելով կալանավորել են հանցագործներին և վերադարձրել նրանց խցիկներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը