Աշխարհ

30.03.2023 20:56


Ավստրալական ընկերությունը մամոնտի մսից կոլոլակ է պատրաստել

Ավստրալական ընկերությունը մամոնտի մսից կոլոլակ է պատրաստել

Մսի աճեցմամբ զբաղվող ավստրալական Vow ընկերությունը մամոնտի կենսանյութեր է օգտագործել՝ այս հնագույն կենդանու մսից լաբորատորիայում կոլոլակներ պատրաստելու համար, գրում է Guardian թերթը։

Նշվում է, որ ընկերությունը մամոնտի մկանային սպիտակուցի ստեղծման վրա աշխատել է Քվինսլենդի համալսարանին առընթեր Ավստրալիայի կենսաինժեներիայի ինստիտուտի պրոֆեսոր Էռնստ Վոլվեթանգի հետ միասին։

«Մենք հազարավոր տարիներ չենք տեսել այս սպիտակուցը... Այսպիսով, մենք գաղափար չունենք, թե մեր իմունային համակարգը ինչպես կարձագանքի, եթե դա ուտենք: Բայց եթե մենք դա նորից անենք, մենք, անշուշտ, կարող ենք անել այնպես, որ այն (միսը) ավելի ընդունելի լինի կարգավորող օրգանների համար»,-ասել է Վոլվեթանգը:

Հրատարակության տվյալներով՝ նախագծի նպատակն է ցույց տալ բջիջներից աճեցված «մսի ներուժը՝ առանց կենդանիներ մորթելու»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը