Լրահոս

31.03.2023 15:06


Խոշոր հրդեհ Երևանում. այրվում է Անվտանգության ակադեմիան

Խոշոր հրդեհ Երևանում. այրվում է Անվտանգության ակադեմիան

Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում գտնվող «ՍԻԱՍ» անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտային դահլիճում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ–փրկարարների 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,–ասված է հաղորդագրությունում։

Ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սպորտային դահլիճն ամբողջությամբ այրվել է, կրակը տարածվել է կտուրում։

Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է 6–հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը