Քաղաքական

31.03.2023 21:07


ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննություն են անցկացնում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Խաղաղապահները նաև Հայաստանից Ստեփանակերտ են ուղեկցել մարդասիրական բեռներով ևս մեկ ավտոշարասյուն։

Հիշեցնենք` երեկ ևս Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում էին արձանագրել Մարտունու շրջանում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը