Քաղաքական

07.04.2023 19:12


Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախում գարնանացան անող գյուղացիների ուղղությամբ. գյուղապետ

Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախում գարնանացան անող գյուղացիների ուղղությամբ. գյուղապետ

Ադրբեջանական կողմը երեկ կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

«Ես եւ ընկերս նույնպես այնտեղ ենք եղել: Վնասներ չենք կրել: Չեն թողնում վարած հողը ցանենք, պարբերաբար կրակում են: Առաջին տարին է, որ նման խնդիր է առաջանում»,-պատմեց գյուղապետը:

Այս խորագրի վերջին նյութերը