Քաղաքական

12.04.2023 21:33


Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Ասկրանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,-ասված է տեղեկագրում։

Հաղորդվում է նաև, որ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։ Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով բարձված երկու ավտոշարասյան անցումը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը