Քաղաքական

13.04.2023 10:31


Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել․ «Հրապարակ»

Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն ՀՀ սահմանների անպաշտպան, անտեր-անտիրական վիճակի, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պաշտպանությունն աննախադեպ մտածված և կուռ է կազմակերպված։ Սեփական անձը պաշտպանելիս ՀՀ իշխանությունն աննախադեպ ֆանտազիա և հնարամտություն է դրսևորում, ինչը բացարձակապես չի դրսևորվում երկիրը պաշտպանելիս։

Նախօրեին Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Պռոշյան փողոցի կառավարության առանձնատների՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը թերևս վախեր է ունեցել, որ քաղաքացիները ոտքի կկանգնեն, և շտապել է րոպե առաջ երկաթյա պաշտպանության պատվար ստեղծել։ Երեկ էլ՝ խորհրդարան ժամանելուց մոտ մեկ ժամ առաջ, Դեմիրճյան փողոցում էին զորք կուտակել, որպեսզի խուսափեն տհաճ միջադեպերից»:

Այս խորագրի վերջին նյութերը