Քաղաքական

14.04.2023 09:38


Չպետության պայմաններում քաղաքացին է բռնում ադրբեջանցի հետախույզին. Թաթուլ Պետրոսյան

Չպետության պայմաններում քաղաքացին է բռնում ադրբեջանցի հետախույզին. Թաթուլ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը մտածում է ոչ թե երկրի, այլ սեփական անվտանգության մասին, դրա հետեւանքն է այն, որ այսօր ադրբեջանցիներն անարգել մտնում են Հայաստանի տարածք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արդարադատության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը։

«Ինքը մտածում է, որ կառավարության մի մասնաշենքից մյուս մասնաշենք, որն ընդամենը 500 մետր է հեռու, 4000 ոստիկան հավաքի, պետական պահպանության ծառայությունն էլ մտցրել է կառավարության ենթակայության տակ։ Չպետության պայմաններում քաղաքացին է բռնում ադրբեջանցի հետախույզին»,–ասաց Պետրոսյանը։

Արդարադատության գնդապետը կասկածներ ունի, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների թիվն իրականում ավելի մեծ է, հավանաբար հետախուզական խմբեր են եղել:

«Նրանք քայլելով Հայաստանի պետական սահմանը հատել են, որովհետեւ պետական սահման այսօր գոյություն չունի, այսօր այդ սահմանով ով ուզում՝ գալիս է: Հանգիստ քայլելով եկել, մտել են արդեն բնակավայրեր, մարդկանց տուն են մտել։ Ու պատկերացրեք՝ մտնում է մի տուն, որտեղ մի ամիս առաջ վարչապետի կինն է եղել: Այսինքն այս անձը՝ վարչապետ կոչեցյալը, կամ իր կինը, որտեղ հանկարծ ոտք են դնում, այնտեղ թշնամին է մուտք գործում: Հիշեք՝ Ջերմուկ գնալուց հետո այնտեղ հարձակում եղավ, եւ այլ տարածքներում»։

Այն, որ վնասազերծված ադրբեջանցու մոտ այդ պահին զենք չի եղել, ըստ Պետրոսյանի, նույնպես վկայում է, որ նրանք կարող են հետախույզներ լինել. «Հետախուզական խմբերը շատ դեպքերում զենքերով չեն գալիս»։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ սահմաններում պետական առումով որեւէ անվտամագային համակարգ չի գործում:

«Այսօր մեր դիրքապահները իրարից 1-3 կմ հեռու են գտնվում, ձորերով, արանքներով թշնամին որ իջնի, որեւէ,մեկը չի նկատի: Հիմա Սիսիանի հատվածում մտել են, արդեն հասել են գյուղեր, սա նշանակում է, որ պետական համակարգը, պետական մարմինները չեն գործում, եթե լինեին, այս պայմաններում, նաեւ այն հայտարաության ֆոնին, որ 11 հազար դասալիքներ են եղել, գլխավոր գերագույն հրամանատարը, ԱԱԾ տնօրենը, ԳՇ պետը, բանակի հրամանատարը պետք է հաջորդ կես ժամվա ընթացքում կալանավորվեին»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը