Քաղաքական

15.04.2023 08:52


Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել

Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել

Դիզայներ Արամ Նիկոլյանն ազատության մեջ է։ Նա արդեն դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից։ Ոստիկանական բաժանմունքի դիմաց հավաքված հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներն երևանյան բեմում Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին ծափահարություններով դիմավորեցին։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ոստիկանության բաժնի մոտ լրագրողներին ասաց, որ ինչպես անհասկանալի պատճառներով ձերբակալվեց Արամ Նիկոլյանը, այնպես էլ անհասկանալի պատճառներով ազատ արձակվեց։

«Շատ լավ է, որ քննության հենց վաղ փուլում քննչական ստորաբաժանումն արձանագրեց հանցակազմի բացակայություն։ Նախնական տեղեկություններով, քրեական վարույթ չի նախաձեռնվի։

Այս պահին Արամ Նիկոլյանն ամբողջությամբ ազատ է արձակվել, քննչական ստորաբաժանումը քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին որոշում է կայացրել, ուղարկվել դատախազի հաստատմանը»,-ասաց Ա. Կոչուբաևը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը