Քաղաքական

15.04.2023 14:07


Կրակոցներ են եղել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. աշխատակիցներին տարհանել են, հանքի աշխատանքը դադարեցվել է

Կրակոցներ են եղել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. աշխատակիցներին տարհանել են, հանքի աշխատանքը դադարեցվել է

Երեկ երեկոյան ժամը 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԳՊՄ Գոլդ ընկերությունից։

«Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել: Երեկոյան կրակոցներից հետո հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Հանքի աշխատանքը դեռևս դադարեցված ենք պահում, որովհետև ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»,- փոխանցեցին ընկերությունից։

Այս խորագրի վերջին նյութերը