Քաղաքական

20.04.2023 12:19


«Կոռե՛կտ խոսացեք, չափի մեջ պահեք ձեզ», «Զգուշացրա՝ տենամ էդ ո՞նց ես զգուշացնում». լարված իրավիճակ կառավարության դիմաց (տեսանյութ)

«Կոռե՛կտ խոսացեք, չափի մեջ պահեք ձեզ», «Զգուշացրա՝ տենամ էդ ո՞նց ես զգուշացնում». լարված իրավիճակ կառավարության դիմաց (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց, որտեղ այսօր՝ ապրիլի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ֆիրդուսի թաղամասի բնակիչները, վիճաբանություն տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև:

«Ես իմ ասելիքն ասացի՝ պահեք հասարակական կարգը, ես խորհուրդ չեմ տալիս, ես որպես ոստիկան զգուշացնում եմ: Ձեզ հետ էլ չեմ ուզում խոսել: Ծառայությունը այստեղ կազմակերպում եմ ես, խնդրում եմ կոռեկտ խոսացեք և չափի մեջ պահեք ձեզ»,-ասաց ոստիկաններից մեկը դիմելով ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ արձագանքեց. «Իսկ ինչու եկաք սադրեցիք: Մենք ոչ մի կարգ չենք խախտել, որ բանը հասնի զգուշացնելուն: Զգուշացրու, տեսնենք՝ ոնց ես զգուշացնում: Էսքան ոստիկան կար, ինչո՞ւ եկաք լարվածություն մտցրեցիք: Մենք որևէ խոչընդոտ ստեղծե՞լ ենք»:

Մեկ այլ ոստիկան էլ ասաց. «Բիսետկի բազառ չի, որ ասում եք՝ ինչի ես տենց ասում: Սա մեր պազիցիան է»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը