Քաղաքական

23.04.2023 14:45


Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել։

Լուրի իսկությունը ճշտելու համար MediaHub-ը զրուցել է Սոթքի բնակիչներից մեկի հետ, ով նշեց, որ Շտապ օգնությունը դեռ դիրքերում է։

«Շտապ օգնության դիրքեր բարձրանալու պահին զինծառայողը ողջ էր, բայց շատ ծանր վիրավորում է ստացել, հույս չէին տալիս։ Այս պահին այլ տեղեկություն չունենք։ Հուսանք կփրկվի»,-մեզ հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչը։

Նշենք, որ դեպքի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։

Այս մանրամասներ կհայտնենք քիչ ուշ։

Աղբյուրը՝ MediaHub

Այս խորագրի վերջին նյութերը