Քաղաքական

25.04.2023 17:40


«Ազատ Արցախը ողջունում է ձեզ»-ին փոխարինում է «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» ցուցանակը

«Ազատ Արցախը ողջունում է ձեզ»-ին փոխարինում է «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» ցուցանակը

Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» ցուցանակը։

Հիշեցնենք, որ հանձնելով տարածքը՝ հայկական կողմն անգամ ցուցանակը չէր հանել, որն արդյունքում վնասեցին ադրբեջանցիները։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիներն առաջ են եկել նաև Տեղ գյուղի վարչական տարածքում։ Իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանը արգելափակել է նաև Արցախի Հակարիի կամուրջը։ Մի քանի գյուղերում ելումուտը անհնար է։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը