Քաղաքական

25.04.2023 18:26


Եռաբլուրում բռնության ենթարկված անհետ կորածի մայր Գոհար Դավթյանին ՄԻՊ-ի հետ հանդիպմանը չեն կանչել

Եռաբլուրում բռնության ենթարկված անհետ կորածի մայր Գոհար Դավթյանին ՄԻՊ-ի հետ հանդիպմանը չեն կանչել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպումը 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ կազմակերպվել է ընտրովի սկզբունքով։ Այսպես է մտածում անհետ կորած զինվորի մայր Գոհար Դավթյանը։ Ինքն անգամ տեղյակ չէր, որ այդպիսի հանդիպում է այսօր եղել՝ չեն զանգել, չեն հրավիրել, իսկ եթե հրավիրեին էլ՝ չէր մասնակցելու։

«Եթե ասեին էլ՝ միևնույնն է, չէի գնալու, քանի որ աթոռին նստած է մի անձ, որը երկիրը քանդում է։ Նրա հետ կապ ունեցող ոչ մի անձ, այս դեպքում իրենց ՄԻՊ-ը, չի կարող ծառայել պետությանը կամ ժողովրդին։ Մինչև երկրի ղեկին նստած անձը չհեռանա, մեր վիճակը չի կարգավորվի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Նշենք, որ Գոհար Դավթյանն այն անհետ կորած զինծառայողի մայրն է, որին կարմիր բերետավորները չորս հոգով ոտքերից ու ձեռքերից բռնած հեռացրին «Եռաբլուրից», որպեսզի Նիկոլ Փաշինյանը մտնի զինվորական պանթեոն:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ այսօր Մանասյանը հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողների հետ։ Ըստ հաղորդագրության՝ ՄԻՊ-ի հետ հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը