Քաղաքական

26.04.2023 11:30


Հայաստանում ՀՌՕ բազայում բարձրացվել է զինծառայողների պատրաստության ինտենսիվությունը

Հայաստանում ՀՌՕ բազայում բարձրացվել է զինծառայողների պատրաստության ինտենսիվությունը

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանում բարձրացվել է զինծառայողների շրջանում ֆիզպատրաստության պարապմունքների ինտենսիվությունը: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Զինվորական կոլեկտիվներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մակարդակը բարձրացնելու նպատակով զորամիավորման ֆիզիկական պատրաստության հրահանգիչները պարբերաբար անցկացնում են մարզական միջոցառումներ, կազմակերպում մրցումներ հանրաճանաչ խաղային մարզաձևերում՝ մինի-ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ։ Անցկացվում են նաև ձեռնամարտի, ծանրամարտի ու ծանրաձողի մրցումներ»,-նշում է մամուլի ծառայությունը։

Բացի այդ, Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի վերանորոգման վաշտի զինծառայողներն ավարտել են ստորաբաժանման ռազմական և հատուկ տեխնիկայի սպասարկումը և փոխադրումը շահագործման ամառային ռեժիմի:

Սեզոնային սպասարկման միջոցառումների շրջանակում մասնագետները ստուգել են համակարգերի և ագրեգատների սարքինությունը, հատուկ և ավտոմոբիլային տեխնիկայի պատրաստվածությունը բարձրլեռնային պայմաններում ուսումնական պատրաստության շրջանում նախատեսված առաջադրանքների կատարման համար:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը