Քաղաքական

28.04.2023 14:29


Մոտ շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ. ԱԽ քարտուղար

Մոտ շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ. ԱԽ քարտուղար

Մոտ շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։

Ջերմուկում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրան հարցրել են, թե ի՞նչ փուլում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանցման գործընթացը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնչող հայտարարությունը, թե Հայաստանը 40 օրից ավել է՝ չի փոխանցում իր առաջարկները․

«Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը