Քաղաքական

28.04.2023 17:05


Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան

Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան

Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը հայտարարել են, որ այսօր՝ ժամը 18։00-ից, ժամանակավորապես դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «էկոակտիվիստներ»-ը Շուշիի շրջանում հանդիպում են ունեցել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կառավարության ներկայացուցիչներն ասել են, որ «ապրիլի 23-ից պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին և, ուստի մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիան»։

Նշենք, որ նրանց հեռանալուց հետո էլ Արցախը կշարունակի շրջափակման մեջ մնալ, քանի որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, այնտեղ անցակետ տեղադրել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը