Կարծիք

30.04.2023 17:37


Կառավարության շենքում եղած խոսակցության ձայնագրության սղագրությունը

Կառավարության շենքում եղած խոսակցության ձայնագրության սղագրությունը

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Մեր հավաստի աղբյուրները մեզ փոխանցեցին կառավարության շենքում եղած խոսակցության ձայնագրությունը։ Պարզվում է, որ ամեն հինգշաբթի, կառավարության նիստից հետո, վարչապետ կոչեցյալն առանձնանում է իր վարչակազմի ղեկավար-ստրուկի հետ։ Ահա նրանց վերջին երկխոսության ձայնագրության սղագրությունը․

-Դե ասա, արա, մտածեցի՞ք, թե էս շաբաթ օրը որ ռայոն եմ գնալու։

-Այո՛, պարոն վարչապետ, քննարկեցինք մարզպետների հետ և որոշեցինք, որ այս շաբաթ օրը, որն էլ մեր բոլորիս նվիրական «Քաղաքացու օրն» է, նպատակահարմար կլինի Ձերդ Մեծության այցը Ձեր հարազատ Տավուշի մարզ, եթե իհարկե, դուք համաձայնեք։

-Շատ լավ միտք ա, ապրեք, բայց ընտեղ որևէ պատրաստ կառույց ու կիսատ-պռատ օբյեկտ-բան կա, որ գնամ ու խոսամ։

-Բա ոնց, ամեն ինչ կազմակերված է։ Ձեզ բարձր մակարդակով կդիմավորեն, կայցելեք գյուղերից մեկի արդեն պատրաստ ֆուտբոլային մարզադաշտ, տեղի կունենա բացման արարողություն, հետո արդեն մեկ այլ գյուղում, սուբյեկտիվ, վա՜յ, ներեցեք սուբվենցիոն ծրագրի մասին կխոսեք։

-Վատ չի, նախատեսված է չէ՞ նաև անսպասելի այց։

-Իհարկե, տեր իմ, ետ գալու ճանապարհին, հանկարծ կորոշեք այցելել գյուղերից մեկը և տեղում կկարգադրեք գյուղի զբոսայգին նորոգել։

-Ապրես, արա, հո չե՞ք մոռացել, բոլոր գյուղերում Էրեխեք և կնանիք պետք ա կանգնած ինձ ողջունեն, օրհնեն։

—Ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպված է, բոլորին անհրաժեշտ քանակությամբ փողը տրված է։ Այն գյուղերում, որտեղ չգտանք կամ քիչ էին նման մարդիկ, մեր բազայի տղամարդկանց, կանանց և նրանց երեխաներին ուրբաթ օրն ուղարկելու ենք։

-Տես հա, հանկարծ էն օրվա պես չլնի, էն որ Մալիշկայում էն կնիկը զոնտիկ քցեց վրես։

-Չէ, ինչ եք ասում, նախապես ամեն ինչ կստուգվի, Երևանից լիքը ոստիկաններ են գնալու ու բոլոր պատահական մարդկանց բռնելու են։

-Ապրեք, շատ ապրեք, հեսա ասեմ քեզ էլի պրեմիա տան։

-Շնորհակալ եմ, տեր իմ։

«Ձայնագրությունը սղագրեց»

Ավետիք Իշխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը