Քաղաքական

05.05.2023 21:28


Ադրբեջանցիները մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցու տրակտորի ուղղությամբ

Ադրբեջանցիները մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցու տրակտորի ուղղությամբ

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում մայիսի 5-ին ժամը 10:55-ին հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, երբ Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նրա ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, երբ Ա.Վահանյանը (ծնված 1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում՝ իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուռավոր տրակտորով, գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Այս խորագրի վերջին նյութերը