Քաղաքական

10.05.2023 19:32


Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը հակաարդյունավետ է․ Մարիա Զախարովա (տեսանյութ)

Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը հակաարդյունավետ է․ Մարիա Զախարովա (տեսանյութ)

Կարծում ենք, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը հակաարդյունավետ է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ճիշտն ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության կողմից կազմակերպության արդյունավետության հարցերը քննարկելը դրանից դուրս: Այն պարագայում, որ ՀԱՊԿ-ում անհրաժեշտ բոլոր ձևաչափերը, հաղորդակցության ուղիները կան։ Եվ ամենակարևորը, այդ կազմակերպության, կառույցի անդամները, որոնք ոչ միայն պատրաստ են այդ ամենը լսել, պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,-նշեց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը