Քաղաքական

11.05.2023 08:27


Ադրբեջանի զինուժը կրակ է բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 08:00-ի դրությամբ շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը