Քաղաքական

11.05.2023 08:36


Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ-ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում

Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ-ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում

Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Հայտնել էինք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 08։00–ի դրությամբ հայկական կողմն ունի 3 վիրավոր։

Այս խորագրի վերջին նյութերը