Քաղաքական

11.05.2023 08:57


Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է

Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է

Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՊՆ-ից։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը