Քաղաքական

11.05.2023 11:32


Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 92 միլիոնի եվրո արժողությամբ նոր վարկ կվերցնի

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 92 միլիոնի եվրո արժողությամբ նոր վարկ կվերցնի

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2023 թ․ ապրիլի 4-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Որոշման ընդունումը ներառված է կառավարության նիստում:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

  1. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
  2. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
  3. Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2023թ․ ապրիլի 4-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Այս խորագրի վերջին նյութերը